Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-16 17:28
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի:

Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մտադիր էր մարզադաշտը վերանորոգել, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենքի կառուցումն է:

Նոր շենքը կարող է կառուցվել «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, որտեղ համայնքն ազատ տարածք ունի:

Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: