Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-18 08:12
ԱԹԼԵՏՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՌՈՒՄԻՆԻԱ
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Ռումինիա:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երևան-Մինսկ- Ստամբուլ – Բուխարեստ - Կլուժ – Նապոկա  չվերթներով Ռումինիա մեկնեց ՀՀ աթլետիկայի հավաքականը։ 12  մարզիկ-մարզուհիներին մրցավայր են ուղեկցել երեք մարզիչներ։ Նրանք հանգստյան օրերին կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը։

Հայ աթլետները հանդես կգան 100, 200, 400, 800, 1500, 3000 մետր վազքատարածություններում, հեռացատկ, եռացատկ, սկավառակի և մուրճի նետում մրցաձևերում։

Պատվիրակության  ղեկավարն է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ,  անվանի հեռացատկորդ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։