Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-23 16:36
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Պրահայում նոյեմբերի 19-ին:

Եվրոպական ֆեդերացիան և չեխական կողմը համաձայնության են հասել առաջնության անցկացման հարցի շուրջ: Այն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: