Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-26 16:44
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՏԱԼԻԱ
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։