Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-26 16:52
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԱԿՑԻԱ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի մի քանի վարչական շրջաններում (Մասիվ, Ավան, Զեյթուն, Կոմիտաս Կենտրոն համայնքներում) կիրականացվի թափոնների տեսակավորման ակցիան:

«Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով ակցիան կազմակերպում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարաեպտյանը նույնպես միացել է ակցիային։ Նա մանրամասներ է հաղորդել ֆեյսբուքի իր էջում։

«Մեկ ծառի կյանք փրկելու համար հարկավոր է հանձնել 60 կգ թղթի թափոն»,- գրել է Կարապետյանը։

Ակցիայի նպատակն է Հայաստանում թափոնների տեսակավորման խնդիրները բարձրաձայնելը, լուծումներ գտնելը և նոր մշակույթ ձևավորելը, ասում են կազմակերպությունից։