Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-26 16:55
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՑՐՎԵՆԱ ԶՎԵԶԴԱ» ԽԱՂԸ` ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման վայրը հայտնի է:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱԵվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ին ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում: Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-նԵրևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքիհաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 

Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեինդիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն:  «Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվաարդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: