Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-30 20:02
ՊԲ-Ն ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ «ՍՄԵՐՉ» ԵՒ «ՈՒՐԱԳԱՆ» ՏԻՊԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԿՐԱԿԻ ՌԵԱԿՏԻՎ ԿԱՅԱՆՔՆԵՐ
Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները:

Ինչպես հայտնեցին Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց  հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ: