Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-15 08:10
ՀԱՅԵՐԻ ԱՍԱՄԲԼԵԱՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՆԵՐԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի հայերի ասամբլեայի նախագահ Վահե Ենգիբարյանին:

Հայերի ասամբլեայի նախագահ Վահե Ենգիբարյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ  դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին:

Հայերի ասամբլեան Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ և գիտության ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախաձեռնությունների աջակցության և իրականացման հասարակական կազմակերպություն է: 2017 թ. հոկտեմբերին հիմնադրվելու օրվանից այդ կազմակերպությունը կյանքի է կոչել ավելի քան 35 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում: Կազմակերպության անդամները հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներ են, այդ թվում ՝ համաշխարհային մասշտաբով հայտնի գործարարներ, բարձր հարգված գիտնականներ և մշակութային գործիչներ: