Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-20 22:12
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ. ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ:

Այս մասին ասված է կառավարության որոշման նախագծում:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելիք նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով: