Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-22 18:20
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԹԱՏՐՈՆԸ ԱՐՑԱԽՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԲԱՑՕԹՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին ուրախ տրամադրություն պարգեւեցին Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոքրիկ հանդիսատեսի համար բեմադրվեց Գեւորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց» մանկական ներկայացումը:

Արցախցի փոքրիկների ու նրանց ուղեկցող մայրերի հետ զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների  ապահովման, ինչպես նաեւ մտահոգող խնդիրների մասին: 

 Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաեւ մարզի այլ  համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջեւ:

 Ներկայացման ավարտին արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց: