Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Տեղադրվել է 2020-10-08 20:02
ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարում է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի մրցույթ, որի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի 100 ընտրված դիմորդի կտրամադրվի կրթաթոշակ՝ աշխարհի տարբեր բուհերում ուսանելու համար։ Կրթաթոշակը կտրամադրվի մինչև երկու տարի տևողությամբ՝ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար (մասնագիտությունների ցանկը կցվում է)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հոկտեմբերի 11-ը։

Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ www.iaea.org/MSCFP, իսկ հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/2SzwXFe