Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Տեղադրվել է 2020-10-21 20:15
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հայտարարում է գնահատման փորձագետի մրցույթ։

Նպատակ. Աջակցել ՀՀ-ում առարկայական չափորոշիչների/ծրագրերի փորձարկմանն ընդառաջ սովորողների գնահատման կարգի մշակմանը՝ «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:


Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների կրթական ծրագրերը, 1-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:


Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Գնահատման փորձագետը կմասնակցի Տավուշի մարզում փորձարկմանն ընդառաջ գնահատման կարգի մշակմանը։ Նա սերտորեն կհամագործակցի առարկայական թիմերի ղեկավարների, կրթության քաղաքականությունը մշակող մարմնի այլ մասնագետների հետ՝ իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները:


Գնահատման փորձագետի առաջադրանքը մասնավորապես ներառում է.
1.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների՝ մշակել 10 միավորային սանդղակում գնահատման համար ամեն նիշի նկարագրությունը և աշակերտի առաջընթացի մակարդակը ըստ նիշերի։
2.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների՝ մշակել ձևավորող գնահատման սկզբունքները և ընթացակարգը։
3.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների՝ մշակել ընթացիկ, ամփոփիչ (ուսումնական տարվա ավարտին) և ամփոփիչ ատեստավորում իրականացնելու (հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին) գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև նախագծային աշխատանքների գնահատման ընթացակարգը։
4.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների՝ 1-4-րդ դասարանների և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար մշակել սովորողի ուսումնական առաջադիմության բնութագրերի ձևաչափ և ընթացակարգ։
5.Մշակել սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականների սահմանման ընթացակարգերը:
6.Մշակել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը սահմանող սկզբունքներ, որոնք կօգտագորվեն անհատական ուսուցման պլանի ձևավորման ժամանակ:
7.«ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի շրջանակում իրականացվող փորձարկմանն ընդառաջ մշակել գնահատման սկզբունքներ, որոնք հնարավորություն կտան լրամշակված չափորոշիչները փորձարկել գործող գնահատման կարգի զուգահեռ կիրառմամբ։
8.Անհրաժետության դեպքում մասնակցել առարկայական չափորոշիչները/ծրագրերը մշակած թիմերի ղեկավարների հանդիպումներին՝ սահմանված պարբերականությամբ:
9.Մասնակցել աշխատաժողովների, թեմատիկ քննարկումների, որոնք կնպաստեն սույն առաջադրանքների ավելի արդյունավետ կատարմանը։
10.Մասնակցել հանրային քննարկումների, թիրախային լսարանին ներկայացնել մշակված գնահատման կարգը, լրամշակել մշակված նյութերը քննարկումների հիման վրա։

Գործունեության արդյունքները. Գնահատման փորձագետի առաջադրանքից պահանջվող որոշակի արդյունքներն են.
1.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի նախագծի սահմանած գնահատման սկզբունքների միավորային գնահատման համար ամեն նիշի նկարագրություն և աշակերտի հաջողության մակարդակը ըստ նիշերի։
2.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների ձևավորող գնահատման սկզբունքներ և ընթացակարգեր։
3.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների ընթացիկ, ամփոփիչ (ուսումնական տարվա ավարտին) և ամփոփիչ ատեստավորում իրականացնելու (հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին) գնահատման ընթացակարգ։
4.Ըստ հանրակրթության պետական չափորոշչի սահմանած գնահատման սկզբունքների 1-4-րդ դասարանների և 5-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար սովորողի ուսումնական առաջադիմության բնութագրերի ձևաչափ և ընթացակարգ։
5.Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականների սահմանման ընթացակարգեր։
6.Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը սահմանող սկզբունքներ, որոնք կօգտագորվեն անհատական ուսուցման պլանի ձևավորման ժամանակ:
7.Գնահատման սկզբունքներ, որոնք «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի շրջանակում իրականացվող փորձարկմանն ընդառաջ հնարավորություն կտան լրամշակված չափորոշիչները փորձարկել գործող գնահատման կարգի զուգահեռ կիրառմամբ։


Աշխատանքի տևողությունը
Աշխատանքի տևողությունը հինգ ամիս է (դեկտեմբեր-ապրիլ): Աշխատանքի շրջանականերում օրական զբաղվածությունը մինչև երկու ժամ է:

Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները

•Բարձրագույն կրթություն մանկավարժության գիտակարգում,
•Առնվազն 5+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ սովորողների գնահատման ոլորտում, հանրակրթության գնահատման քաղաքականության մշակման փորձը կդիտվի որպես առավելություն,
•Համապատասխան հետազոտական գրականության իմացություն, վերլուծական հմտություններ և տարբեր աղբյուրներից տեղեկատվություն առանձնացնելու և սինթեզելու ունակություն,
•Աշխատանքային խմբերում արդյունավետորեն գործելու համար միջանձնային գերազանց հմտություններ,
•Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
•Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետին հասցնելու կարողություն,
•Սույն աշխատանքներին դեկտեմբեր-ապրիլ ամիսներին ընդգրկվելու հնարավորություն,
•Առավելություն կտրվի անգլերենին տիրապետող թեկնածուներին:

Փոխհատուցում. մրցակցային

Ընտրության կարգը.
Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը:
Թեկնածուները ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել հարցազրույցի։