Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Տեղադրվել է 2020-10-23 20:42
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վիշեգրադի քաղաքական հետազոտությունների դպրոցը (VSPS) և Դիվանագիտության եվրոպական ակադեմիան (EAD) կազմակերպում են (Building Democratic Resilience against Disinformation) կրթաթոշակային ծրագիրը։

Ծագիրը բաղկացած է 3 փուլից՝
Փուլ 1. (2020 թ. նոյեմբեր - 2021 թ. փետրվար/մարտ),
Այս փուլը կօգնի ստեղծել ուսումնական, աջակցական և համագործակցային հարթակ ` մի շարք դասընթացների և փորձի փոխանակման միջոցով:

Փուլ 2. (2021 թ. մարտ - հունիս),
Առաջնորդները ծառայելու են որպես իրենց համայնքներում ապատեղեկատվության դիմակայման լավագույն փորձի տարածողներ, որը կիրականացվի մասնակից 5 երկրների հասարակական կազմակերպությունների համար տեղական մակարդակում սեմինարներ կամ կլոր սեղաններ կազմակերպելու միջոցով:

Փուլ 3. (2021 թ. հունիս/հուլիս)
Ընտրված առաջնորդների խումբը աջակցելու է ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ուսումնական ծրագրի պատրաստմանը, որը պետք է ուսուցանվի քաղաքացիական ակտիվիստներին Եվրոպայի խորհրդի Քաղաքական հետազոտությունների դպրոցի կողմից:

Ծրագրին հարկավոր է դիմել առցանց մինչև 2020 թվականի հոկտեմբերի 26-ը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://visegradschool.org/event/united-4-news-building-democratic-resilience-against-disinformation-2/