
Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի երեխաների համար:
Ծրագրի նպատակն է ակտիվացնել Արցախի քաղաքացիներին և նպաստել առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպմանը: Մասնակիցները կունենան գաղափարի ձևւակերպումից մինչև բիզնես ծրագրի կազմման և իրականացման փուլերով անցնելու հնարավորություն, կստանան ոլորտի առաջատար փորձագետների և մենթորների խորհրդատվություն:
Առաջին դասընթացը տեղի կունենա առցանց ձևաչափով՝ Zoom հարթակում, նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: Դասընթացը ներառում է շաբաթական 2 տեսական և 1 պրակտիկ դաս: Դասընթացի ավարտին լավագույն ձեռնարկատիրական գաղափարը կֆինանսավորվի, մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է։ Մասնակցությունը հնարավոր է միայն ԱՀ անձնագրով: Գրանցման համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2khAdrn:
Բոլոր ծախսերը ֆինանսավորում է Սոցիալական ձեռներեցների դպրոցը:
Դասընթացի մանրամասները՝ կից փաստաթղթերում:
http://escs.am/files/files/2020-10-24/8c88b55c434eee951707674ad6bb8d71.pdf
http://escs.am/files/files/2020-10-24/02315124d464de26bb7ba9539ad1ae6d.pdf