Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-04 08:21
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ. ZN
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է «Укрспецэкспорт»-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կատարումը П-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ZN ուկրաինական կայքը:

Կայքի աղբյուրների համաձայն՝ Զելենսկին պայմանագրի կատարումը դադարեցնելու հրաման է տվել շուրջ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ: