Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-05 18:31
ՄԻՆՉ ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԽՈՒՄԲ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ, 342 ԶԻՆՅԱԼ ԹՈՂԵԼ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԻՐԻԱ
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն:

Այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:

Նոյեմբերի 4-ին կենտրոնը փաստագրել է սպանված 9 զինյալի տվյալ: Այս ընթացքում, ըստ կենտրոնի, սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մյուսներինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 2 սիրիացի զինյալի: