Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-07 09:10
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԱՐՏԵՐԻ ՈՒԺԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՑԵԼ Է
Շուշիի շրջակա բնակավայրերում, դեպի քաղաք տանող ճանապարհների վրա երկու օր ինտենսիվ ու ծանր մարտեր են ընթացել. Մարտերն այժմ էլ շարունակվում են, սակայն ուժգնությունը զգալիորեն թուլացել է:

Այս մասին նոյեմբերի 6-ին կայացած ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների հրոսակախմբերի ոչնչացման ռազմական գործողությունները հաջողությամբ շարունակվում է: Շուշի տանող ճանապարհին տասնյակ , եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել»,-  նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց՝ եթե նույնիսկ առանձին խմբերի պայքարը, մարտը Շուշիի ուղղությամբ դեռ շարունակվում է, ապա հայկական զինված ուժերի հրետանին Շուշիի մարտերում պարտության է մատնել հակառակորդի հրետանուն:

Անդրադառնալով Հադրութում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանն ընդգծեց և՛ Հադրութում, և՛ հարակից գյուղերում մարտերը շարունակվում են, բոլոր ուղղություններով հակառակորդը ձախողվում է։ «Բոլոր ձորակները դժոխքի ձորակներ են դառնալու նրանց համար։ Այսօրվա կադրերից ավելի սարսափելի կադրեր են լինելու, որոնք կցուցադրենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։