Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-30 17:25
ՀԱՅՏՆԻ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԽԱՂԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հաստատվել է ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերի ժամանակացույցը։

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Այն տեղի կունենա Կազանում, 2021թ  սեպտեմբերի 4-11-ը։

Միջոցառումը  պետք է անցկացվեր  Կազանում, օգոստոսի 20 -27-ը, ապա այն համավարակի պատճառով հետաձգվեց  սեպտեմբեր, հիմա էլ՝ 2021թ․։

Ակնկալվում է, որ խաղերին  կմասնակցեն  14 – 23 տարեկան 3,5 հազար մարզիկ - մարզուհիներ, որոնք  21 մարզաձևերում կպայքարեն մեդալների 230 հավաքածուի  համար: