Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Տեղադրվել է 2020-12-05 08:46
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԳԵՐԻ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼ
ՌԴ խաղաղապահ առաքելության մամաուլի ծառայությունից, հայտնում են, որ հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասքերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման վերաբերյալ։

Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում, այդ մասին պարզվել է ռուսական կողմի հաղորդագրության միջոցով։  Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:

Քաղաքացինեը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան: