Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-08 09:20
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ J ԽՄԲՈՒՄ
Շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ:

Խմբերն ունեն այսպիսի տեսք`

 

A խումբ-Պորտուգալիա, Սերբիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան

B խումբ-Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո

C խումբ -Իտալիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բուլղարիա, Լիտվա

D խումբ- Ֆրանսիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան

E խումբ- Բելգիա, Ուելս, Չեխիա, Բելառուս, Էստոնիա

F խումբ-Դանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Իսրայել, Ֆարերյան Կղզիներ, Մոլդովա

G խումբ-Նիդեռլանդներ, Թուրքիա, Նորվեգիա, Չեռնոգորիա, Լատվիա, Ջիբրալթար

H խումբ-Խորվաթիա, Սլովակիա, Ռուսաստան, Սլովենիա, Կիպրոս, Մալթա

I խումբ-Անգլիա, Լեհաստան, Հունգարիա, Ալբանիա, Անդորա, Սան Մարինո

J խումբ-Գերմանիա, Ռումինիա, Իսլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն

Քիչ առաջ ավարտվեց Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը: Հայտնի են բոլոր խմբերը:

 Մունդիալ-2022-ի որակավորման փուլի խաղերը կմեկնարկեն 2021 թվականի մարտից: