Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-09 07:51
ՀԱՅՏՆԻ Է ԱԱ 2022-Ի ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ
Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումով:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 8-ին հաստատվել է J խմբի խաղացանկը:  

Մարտի 25 - Լիխտենշտեյն - Հայաստան

Մարտի 28 - Հայաստան - Իսլանդիա

Մարտի 31 - Հայաստան - Ռումինիա

Սեպտեմբերի 2 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան

Սեպտեմբերի 5 - Գերմանիա - Հայաստան

Սեպտեմբերի 8 - Հայաստան - Լիխտենշտեյն

Հոկտեմբերի 8 - Իսլանդիա - Հայաստան

Հոկտեմբերի 11 - Ռումինիա - Հայաստան

Նոյեմբերի 11 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա

Նոյեմբերի 14 - Հայաստան - Գերմանիա

Ավելի վաղ շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ: