Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Տեղադրվել է 2020-12-15 15:36
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ․ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։

Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանըիսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև վճռորոշ գոտեմարտն ավարտվել է 1։հաշվով հունգարացի ըմբիշին հաղթանակը շնորհվել է վերջինը միավոր վաստակելու արդյունքում։ Նշենքոր աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոնը մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 6։հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչինքառորդ եզրափակչում 12։հաշվով առավելության է հասել մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբիսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում 7։հաշվով պարտության է մատնել թուրք Չենգիզ Արսլանին։

Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար պայքարում կամային հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Արտուր Պոլիտաևի նկատմամբ։ Առաջին մրցափուլում Գալստյանը 0:4 հաշվով զիջել էսակայն երկրորդում նախ 2 միավոր է վաստակելապա տուշեով ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը։ Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 7։հաշվով վստահ հաղթանակ տանելով Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Նունյեսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում վիճելի մրցավարական որոշումների արդյունքում Գալստյանը 4:7 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչինչի արդյունքում հայ ըմբիշը պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։ Նախքան Պոլիտաևի հետ մեդալային գոտեմարտը Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է պերուացի Նիլտոն Սոտոյին։

Մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է ունեցել նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանըով, սակայն, 1։հաշվով պարտվել է սերբ Վիկտոր Նեմեշին։ Չալյանը պայքարը սկսել է որակավորման փուլից` 4։հաշվով հաղթելով լեհ Իվան Նիլիպյուկին: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը 4։հաշվով պարտության է մատնել իտալացի Մատեո Մաֆեցոլիինիսկ քառորդ եզրափակչում 1։հաշվով զիջել է ռուս Ռոման Վլասովին։ Քանի որ վերջինս հասել է եզրափակիչՉալյանը սփոփիչ գոտեմարտի է մասնակցել և 4։հաշվով հաղթել Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Այզելեին։

Նոյեմբերի 14-ին՝ մրցումային երրորդ օրըՀայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Դավիթ Օվասափյանը և Արթուր Ալեքսանյանը։ Օլիմպիական և Եվրոպական խաղերիԵվրոպայի առաջնության հնգակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ և վիճահարույց մրցավարության արդյունքում պարտվել՝ 1։5։ 2019 թվականի աշխարհի չեմպիոն Եվլոևը դուրս է եկել եզրափակիչինչի շնորհիվ Արթուր Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

Դավիթ Օվասափյանը (130 կգպայքարը սկսել է որակավորման փուլից՝ 3։հաշվով հաղթելով սերբ Բոբան Զիվանովիչին։ Քառորդ եզրափակչի՝ Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ակոստայի հետ գոտեմարտն Օվասափյանն ավարտել է 1։հաշվով վերջին միավորի առավելությամբ հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։ Կիսաեզրափակչում Օվասափյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմյոնովն էրորին հայ ըմբիշը զիջել է 0։հաշվով։ Այսօր՝ երեկոյան, Օվասափյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկոլայ Կուչմիյի հետ։

Հավելենքոր Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մեդալային պայքարից դուրս են մնացել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգև Արթուր Շահինյանը (87 կգ):