Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-16 17:53
ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց: Նա գերազանցեց ռումինացի ըմբիշ Ռազվան Կովաչին: Հրայր Ալիխանյանը նույնպես հաղթեց` պարտության մատնելով Լեհաստանից Անդրժեյ Սոկալսյկուն: Արման Անդրեասյանը պարտվեց: Հրայր Ալիխանյանը 2:8 հաշվով զիջեց Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Իտալիայի ներկայացուցիչ Չամիզոյին, իսկ Հովհաննես Մաղաքյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը:  67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝  Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական  խաղարկության բրոնզե մեդալակիր: