Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-12-20 09:04
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՐՑԱԽՈՒՄ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դեկտեմբերի 22-ից 28-ը հյուրախաղերով կներկայանա Արցախի տարբեր քաղաքներում՝ փոքրիկ արցախցիներին նվիրելով ամանորյա հեքիաթ և ժպիտներ:
Արցախցի փոքրիկները հնարավորություն կունենան դտել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» սիրված հեքիաթի բեմադրությունը:
«Սպիտակաձյունիկը» գերմանական ժողովրդական հեքիաթը մշակել են Գրիմ եղբայրները: Հեքիաթի գլխավոր հերոսուհին գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է, որին սիրահարվում է արքայազնը, իսկ նրա մտերիմ ընկերներն են դառնում անտառի կենդանիներն ու յոթ թզուկները: