Նյութը՝ «Teach for Armenia» ծրագրի կազմակերպիչներից
Տեղադրվել է 27-01-2017
«Դասավանդի՛ր Հայաստան»-ի հայտադիմումներն ընդունվում են
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը հայտարարում է 2017թ.-ի մասնակիցների հավաքագրման մեկնարկի մասին:

Սույն թվականի հունվարի 9-ից բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենի, ցանկանում են փոխել ոչ միայն իրենց կյանքը, այլեւ Հայաստանում ապրող երեխաների, կարող են անկախ մասնագիտությունից եւ աշխատանքային փորձից դիմել ծրագրին եւ դառնալ մասնակից:

Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայքների զարգացմանը: Բարելավել կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր երեխաների համար՝ հավաքագրելով եւ վերապատրաստելով բացառիկ անհատների եւ բաշխելով նրանց երկամյա դասավանդման Հայաստանի մարզերի ամենակարիքավոր դպրոցներում:

Նշենք, որ  «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ներկայացված   է Հայաստանի 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում: Երկու հոսքի 42 մասնակիցներն աշխատում են շուրջ 2663 երեխայի հետ: Նրանք ակտիվ ներգրավված են նաեւ համայնքի առօրյայում, մասնակցում են միջոցառումների, նպաստում են համայքնի զարգացմանը:

Ծրագրին մասնկացելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, որն արդեն հասանելի է www.teachforarmenia.org կայքում: