Այսօր

Ցավոտ է հիշողությամբ հետ գնալը… Շուշի. Ռուզան Մանթաշյան

  20 Մայիս 2021  411 դիտում
Ցավոտ է հիշողությամբ հետ գնալը… Շուշի. Ռուզան Մանթաշյան

Մինչև 2020 թվականի փետրվարը սոպրանո Ռուզան Մանթաշյանի անունը Հայաստանում քչերին էր հայտնի: Սակայն Դրեզդենի ամենամյա օպերային պարահանդեսի ժամանակ տեղի ունեցած միջադեպը միանգամից գրավեց հայ երաժշտասերների (և ոչ միայն) ուշադրությունը: Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր նույն բեմում ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ։ Սակայն Ռուզան Մանթաշյանը վերահրավիրվեց մասնակցելու պարահանդեսին: Մամուլը գրեց նրա փայլուն ելույթի մասին:

Մինչ մենք նոր ենք սկսում ճանաչել երգչուհուն, նա արդեն հասցրել է երգել Ցյուրիխի, Բեռլինի, Մյունխենի, Փարիզի, Ամստերդամի հայտնի օպերային թատրոններում:

Erit.am-ը զրուցել է Ռուզան Մանթաշյանի հետ: Երգչուհին օրերս Հայաստանում էր՝ մասնակցելու Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին (Ծիծեռնակաբերդում, այնուհետև՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում) և իր ուսուցչի՝ Վալերի Հարությունյանի 80-ամյակի կապակցությամբ կազմակերպված համերգին: