Կայացավ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

  03 Օգոստոս 2021  30 դիտում
Կայացավ Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

Երեք օր շարունակ Աբովյան փողոցում գրական-մշակութային եռուզեռ էր. օգոստոսի 1-ին ամփոփվել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում էր չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Փառատոնի ընթացքում կայացած միջոցառումները կոչված էին հանրությանը տրամադրել ընթերցանությանը, թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին ավելի ճանաչելի դարձնելուն: