Այսօր

Մարդու իրավունքների կրթության ոլորտում 2022թ․ “Compass” ազգային և տարածաշրջանային կրթական դասընթացների հայտերի ընդունում NRTC’s)

  29 Նոյեմբեր 2021  189 դիտում
Մարդու իրավունքների կրթության ոլորտում 2022թ․ “Compass” ազգային և տարածաշրջանային կրթական դասընթացների հայտերի ընդունում NRTC’s)

2022թ․ կայանալիք “COMPASS” Մարդու իրավունքների կրթության ազգային և տարածաշրջանային վերապատրաստման դասընթացների (NRTC) մրցույթը բաց է և հրավիրում է դիմելու բոլոր շահագրգիռ թեկնածու կազմակերպություններին:

Մարդու իրավունքների կրթության ոլորտում COMPASS ուսումնական դասընթացները ազգային կամ տարածաշրջանային ռազմավարական միջոցառումներ են՝ երիտասարդության շրջանում Մարդու իրավունքների կրթության հիմնական իրավասությունների զարգացման համար:

Ուսումնական դասընթացները կարող են կազմակերպվել ազգային երիտասարդական կազմակերպությունների կամ հաստատությունների նախաձեռնությամբ, որոնք շահագրգռված են Մարդու իրավունքների կրթության դրույթների և որակի բարձրացմամբ, և Եվրոպայի խորհրդի ՝ հանուն ժողովրդավարական քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների կրթության վերաբերյալ խարտիայի ներդրմամբ: Դասընթացները պետք է անցկացվեն 2022թ․ ապրիլի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

 2022թ․ ծրագրում ընդգրկվող միջոցառումները Եվրոպայի խորհրդի կողմից կարող են երեք տեսակի աջակցություն ստանալ․

  • Կրթական աջակցություն Եվրոպայի խորհրդի կրթության հարցերով պայմանագրային դասընթացավարի կամ խորհրդատուի միջոցով,
  • Ֆինանսական աջակցություն մինչև 5000 եվրո դրամաշնորհի տեսքով
  • Ինստիտուցիոնալ աջակցություն

Դիմումի ձևը, լրացված և ստորագրված, նախնական բյուջեի հետ միասին, ըստ անհրաժեշտության, և ցանկացած այլ հաստատող փաստաթուղթ պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (Word և/կամ PDF ձևաչափով) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ youth.HRE@coe.int

էլեկտրոնային նամակները թեմայի դաշտում պետք է պարունակեն հետևյալ հղումը՝ NTCHRE/երկրի անվանումը/հայտատու կազմակերպության(ների) անվանումը։

Դիմելու վերջնաժամկետը դիմումները պետք է ուղարկել մինչև 2021թ․դեկտեմբերի 19-ը (ժամը 23:00, Կենտրոնական Եվրոպական ժամանակով)

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ