Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Միջազգային ծրագրեր

Կրթության հնարավորություն՝ Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում


14 Դեկտեմբեր 2022

Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը:

Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող անձինք կարող են դիմել, եթե նրանց մասնագիտական դաշտը զուգորդվում է կրթության, առողջապահության, իրավունքի, սոցիալական և երեխաների խնամքի փորձի հետ:

Դիմորդների՝ երեխաների հետ աշխատանքային փորձը պարտադիր պայման է:

ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ուսանողների համար ուսման վճարը կազմում է 19.000 լեհական զլոտի (ներառյալ գրանցման վճարը):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Ծրագրի վերաբերյալ տեղեկությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3uzCVsT:

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ

Լրահոս

Օրացույց

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

19 Մարտ 2023

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

31 Դեկտեմբեր 2022

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

30 Դեկտեմբեր 2022