Այսօր

Վեցամսյա անվճար թրեյնինգ՝ «Այգեգործության ամրապնդումը Հայաստանում» թեմայով

  04 Փետրվար 2021  273 դիտում
Վեցամսյա անվճար թրեյնինգ՝ «Այգեգործության ամրապնդումը Հայաստանում» թեմայով

ICARE հիմնադրամը և Delphy-ն հայտարարում են Նիդերլանդների կողմից ֆինանսավորվող «Այգեգործության ամրապնդումը Հայաստանում» առցանց թրեյնինգի անցկացման մասին։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում այգեգործության ոլորտի ամրապնդմանը՝ մասնագետների և ուսանողների հետ՝ նիդերլանդական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման միջոցով։

Ծրագրի տևողությունը 6 ամիս է, դասընթացի աշխատանքային լեզուն՝ անգլերեն։

Դասընթացն անվճար է, նախատեսված 20 ընտրված մասնակիցների համար, որոնցից 10–ը կլինեն ուսանողները, 10–ը՝ մասնագետներ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի փետրվարի 13–ն է։

Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք հետևել հղմանը։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ