Այսօր

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկի մասին՝ նախատեսված սկսնակ բիզնեսների և բիզնես գաղափարների համար

  16 Փետրվար 2021  7 դիտում
ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկի մասին՝ նախատեսված սկսնակ բիզնեսների և բիզնես գաղափարների համար

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը։ Մասնակիցները նաև ստանում են իրենց բիզնես ոլորտին հատուկ անհատական խորհրդատվություն։ Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցներն իրենց բիզնեսների հիմնելու և զարգացնելու նպատակով կարող են դիմել մինչև 2,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհի:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի և Արցախի կանայք, ովքեր

- ֆիզիկապես գտնվում են Հայաստանում,

- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,

- 18 և բարձր տարիքի են,

- ունեն սկսնակ սեփական բիզնես (մինչև 1 տարի) կամ բիզնես գաղափար,

- պատրաստ են մասնակցել վերապատրաստման ամբողջական դասընթացին ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակում աշխատանքային օրերին՝ շաբաթական 2 անգամ,

- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,

- պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային ամիսներ ունենալ։

Չեն կարող դիմել

- հասարակական կազմակերպությունները,

- բիզնես դասընթացավարները և խորհրդատուները,

- կանայք, ում բիզնեսները գործում են 1 տարուց ավելի,

- նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով,

- տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով:

Դիմելու ընթացակարգը

- Դասընթացները տեղի կունենան աշխատանքային օրերին (շաբաթական 2 անգամ) 10:00-15:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը): Բոլոր մարզերից դեպի Երևան ճանապարհածախսը հոգում է ՀԲԸՄ-ն։

- Դասընթացի լեզուն հայերենն է։

- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ։

- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվի։

- Կդիտարկվեն միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարկվի)։

Լրացրել դիմում-հայտն այստեղ:

- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 28, ժամը՝ 17։00

- Դասընթացի առաջին փուլի սկիզբ՝ մարտ 22, 2021թ.

- Դասընթացի երկրորդ փուլի սկիզբ՝ ապրիլի 5, 2021թ.    

Հետադարձ կապ՝ agbuwe@agbu.am |+374 60 722 234, +374 60 722 237:

Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժ․ 09:00-18:00:

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ