Այսօր

Ընդունվում են Երիտասարդական կազմակերպությունների կողմից Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցության հայտեր

  07 Ապրիլ 2021  56 դիտում
 Ընդունվում են Երիտասարդական կազմակերպությունների կողմից Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցության հայտեր

Երիտասարդական կազմակերպությունների կողմից Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը և չափանիշները։

Եվրոպայի Խորհրդի Եվրոպական երիտասարդական կենտրոնները Ստրասբուրգում և Բուդապեշտում կոչված են խթանելու երիտասարդների մասնակցությանը Եվրոպայում և կրթության և ուսուցման միջոցով աջակցություն ցուցաբերելու ասոցիատիվ ցանցերին և նախագծերին, որոնց նպատակն է երիտասարդական ոլորտում Եվրոպայի խորհրդի սկզբունքների և առաջնահերթությունների տարածումը:

Ի լրումն իրենց անհատական կրթության և ուսուցման ծրագրի, Եվրոպական երիտասարդական կենտրոնները իրականացնում են ամենամյա ուսուցման ծրագիր և այլ միջոցառումներ, որոնք անցկացվում են հասարակական և պետական երիտասարդական գործընկեր-կազմակերպություննների հետ համագործակցության շրջանակում։

Այս միջոցառումներն արտահայտում են երիտասարդների և նրանց կազմակերպությունների հետ համատեղ կառավարման և գործընկերության սկզբունքները, որոնք ընկած են Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության հիմքում և նպաստում են «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ծրագրի իրականացմանը:

Միջոցառումների հիմքում ընկած են գործընկեր կազմակերպությունների և Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի միջև համագործակցությունը, որոնցից առավել նկատելի են ուսումնական ծրագրերը։ Ծրագիրը հիմնված է տարեկան երկու անգամ տրվող և երիտասարդության հարցերով ծրագրային կոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի վրա։

   1. Հավակնորդներ

  1. Եվրոպական/միջազգային հասարակական երիտասարդական կազմակերպությունները, որոնք եվրոպական առնվազն 8 երկրներում գործընկերներ կամ մասնաճյուղեր ունեն,
  2. Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների պետական և ոչ պետական ցանցերը և այլ հասարակական երիտասարդական կառույցները, որոնք գործընկերներ են միավորում եվրոպական առնվազն 8 երկրից։ Ցանցերը ընդունելի են համարվում, եթե նրանց անդամները կամ մասնաճյուղերը կիսում են ընդհանուր և երկարաժամկետ նպատակներ, և համագործակցության նրանց հանձնառությունը ակնհայտորեն վեր է որոշակի ժամանակի, նախագծի կամ գործունեության սահմաններից։
  3. Առնվազն 5 հարևան երկրներից երիտասարդական աշխատանքներում ներգրավված երիտասարդական կազմակերպությունների և/կամ երիտասարդական ազգային խորհուրդների և կառույցների ենթատարածաշրջանային ցանցերը։

2. Ընդունելի գործունեության տեսակները․

ա. Ուսումնական կոնֆերանսներ

բ. Կրկնակի ուսումնական կոնֆերանսներ

գ. Գիտաժողովներ
դ․ Հատուկ նախագծեր

3. Ոչ ընդունելի գործունեության տեսակները

Գործունեության հետևյալ տեսակները Եվրոպական երիտասարդական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում աջակցություն չեն ստանում․

  • կազմակերպության ներքին հարցերին առնչվող գործունեությունը, ինչպիսիք են կանոնադրական և ընդհանուր ժողովները,
  • այն գործունեությունը, որն առնչություն չունի Եվրոպայի խորհրդի գործունեության կամ առաջնահերթությունների հետ, որոնք չեն նպաստում Եվրոպայի խորհրդի երիտասարդական չափորոշիչների, մոտեցումների ու ռեսուրսների ուսումնասիրմանը,
  • առավելապես մրցակցային բնույթ կրող գործունեության տեսակները,
  • դպրոցական կամ համալսարանական ծրագրի մաս կազմող գործունեությունը,
  • բացառապես միջին մասնագիտական կրթական բնույթ կրող գործունեությունը,
  • շահույթ հետապնդող գործունեությունը։ 

4 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Գործունեության բոլոր տեսակները պետք է․

  • համապատասխանեն Եվրոպայի խորհրդի և Եվրոպական երիտասարդական կենտրոնի կանոնադրություններում ամրագրված սկզբունքներին և, մասնավորապես, բխեն եվրոպական հասարակության որդեգրած սկզբունքներից՝ հարգանք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, ժողովրդավարության, մշակութային բազմազանության և սոցիալական համախմբվածության, երիտասարդների ներգրավվածության նկատմամբ,
  • ուղղված լինեն սիներգիայի զարգացմանը և բազմապատկիչ ազդեցություն ունենան տեղական, տարածաշրջանային, ազգային և/կամ եվրոպական մակարդակներում,
  • առնչվեն երիտասարդության խնդիրներին և ձգտեն երիտասարդներին ներգրավել որպես ռեսուրս,
  • հանդիսանան մասնակցության, ծրագրված միջմշակութային ուսուցման և մարդու իրավունքների կրթության փորձ,
  • նպաստեն գենդերային հավասարությանը,
  • մասնակիցների խմբում ապահովեն գենդերային չեզոքություն, բացառությամբ նույնասեռական երիտասարդական կազմակերպությունների կամ ցանցերի և միջոցառումների, որոնք հատուկ նախատեսված են նույնասեռական խմբերի համար, ինչը բացատրվում և պահանջվում է հայտում,
  • ներգրավեն Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող առնվազն 8 պետությունների ռեզիդենտ մասնակիցների,
  • ձգտեն ապահովել մասնակիցների աշխարհագրական ծագման հավասարակշռությունը Եվրոպական մշակութային կոնվենցիայի բոլոր անդամների միջև,
  • փաստաթղթավորվեն, իսկ արդյունքները հասանելի դառնան հանրության ավելի լայն շերտերին,
  • մշակվի, գործարկվի եւ գնահատվի հիմնականում երիտասարդ միջազգային բազմամշակութային կրթական թիմի կողմից, որը կհամագործակցի Կենտրոնի կրթական անձնակազմի հետ,
  • ինստիտուցիոնալ եւ կրթական տեսանկյունից արդյունավետորեն օգտագործվի Եվրոպական երիտասարդական կենտրոնը։

Ընդհանուր որակական չափանիշներ

Ակնկալվում է, որ գործունեության բոլոր տեսակները, անկախ ձևաչափից, կհամապատասխանեն Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով դեպարտամենտի կրթության և մասնագիտական ուսումնառության որակի չափանիշներին:

5. Ուսումնական կոնֆերանսների համար կիրառվող առանձնահատուկ չափանիշները մանրամասն ներկայացված են փաստաթղթի անգլերեն տարբերակում։

Դիմում-հայտերի առաջնահերթությունը

Ուսումնական կոնֆերանսների հայտերի ընտրության ժամանակ ծրագրավորման կոմիտեն առաջնահերթություն է տալու գործունեության այն տեսակներին, որոնք․

  • խոստանում են նորարարական լինել մեթոդի, մոտեցման, թիրախային խմբի կամ ինտելեկտուալ արդյունքի տեսանկյունից
  • երկու կամ ավելի հավակնորդների միջեւ համագործակցության արդյունք են
  • առավելագույնը կարող են օգտվել Կենտրոնի ինստիտուցիոնալ և կրթական աջակցությունից
  • Ընդգրկում են թիրախային խմբերի/երիտասարդների, որոնք մինչ օրս չեն կարողացել օգուտ քաղել Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով դեպարտամենտի գործունեությունից կամ ավելի քիչ են ներգրավված են եղել դրանում։

Առաջնահերթություն չի կարող տրվել այն կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերին, որոնք չեն ներկայացրել իրենց վերջին ուսումնական կոնֆերանսի գործունեության հաշվետվությունը, չեն ներկայացրել Եվրոպական երիտասարդական հիմնադրամից (EYF) ստացված դրամաշնորհների շրջանակում իրականացված  միջոցառումների վերաբերյալ ֆինանսական հաշվետվություն, կամ չեն փոխհատուցել EYF-ին հասանելիք որևէ գումար։

6. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Երկու ամենամյա մրցույթի մասնակցության համար հայտերի վերջնաժամկետներն են․

Ապրիլի 15-ը՝ հաջորդ տարվա հունվար-հունիս ամիսներին նախատեսված միջոցառումների համար, և հոկտեմբերի 15-ը՝ հաջորդ տարվա հուլիս-դեկտեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների համար։

Դիմումների ընդունելությունը հայտարարվում է Երիտասարդական դեպարտամենտի ինտերնետային կայքում (www.coe.int/youth) վերջնաժամկետին նախորդող 4 շաբաթվա ընթացքում:

7.  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

Այն կազմակերպությունները, ովքեր ցանկանում են դիմել և չունեն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ, ուսումնական կոնֆերանսներ կազմակերպելու փորձ կարող են լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն ստանալ Երիտասարդական դեպարտամենտի կրթական անձնակազմից հետևյալ կայքում՝  eyc.studysession@coe.int։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Թեմայի մեջ

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ