Աշխարհի բոլոր պատմությունները պատմող գորգերը․ Շուշիի գորգերի թանգարանի նմուշները ցուցադրված են Երևանում

  17 May 2021  294 view
Աշխարհի բոլոր պատմությունները պատմող գորգերը․ Շուշիի գորգերի թանգարանի նմուշները ցուցադրված են Երևանում

Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը տասնամյակներ շարունակ եղել է Արցախի մշակութային կենտրոնը։ Այստեղ 5 թանգարաններում և մի շարք այլ ցուցասրահներում հազարավոր նմուշներ էին ցուցադրված։ Շուշիի գորգերի թանգարանը միակն է, որ պատերազմի ընթացքում կարողացել է տարհանել նմուշների մի մասը։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում արդեն քանի ամիս ապաստանել են Շուշիի գորգերի թանգարանի հարյուրավոր նմուշներն ու աշխարհի բոլոր պատմությունները՝ առասպելական հրեղեն ձիերից՝ պեգասներից, մինչև Աստվածաշնչյան պատումներ։ Այստեղ ամեն գորգ մի պատմություն է պատմում՝ յուրօրինակ նախշի ու թաքնված իմաստների միջոցով։ Պատմություններ՝ ընտանիքների ու ազգերի մասին։ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում գորգերի այս յուրօրինակ ցուցադրությունը կտևի այնքան, քանի դեռ այցելողներ կան։