Լավագույն մթերքներն աչքերի առողջության համար

  19 May 2021  154 view
Լավագույն մթերքներն աչքերի առողջության համար

Համակարգչի և հեռախոսի հետ ամենժամյա շփումը լավագույն ձևով չէ, որ ազդում է աչքերի վրա։ Աչքերի առողջությանը հետևելու նախընտրելի տարբերակը պարբերաբար բժշկական ստուգում անցնելն է, բայցև մենք կարող ենք օգնել օրգանիզմին՝ ընտրելով այս կարևոր օրգանի առողջությունը պահպանող և բարելավող մթերքներ։ Ներկայացնում ենք դրանցից լավագույնները:

Կանաչեղեն

Կաղաբը, սպանախը, հազարը հարուստ են հակաօքսիդիչներով և վիտամիններով: Հատկապես առաջին երկուսը բետա-կարոտինի, լուտեինի և ցեաքսանտինի հիանալի աղբյուր են։ Օրվա սննդակարգում ներառեք այս մթերքները, օգտագործեք դրանք աղցաններում կամ պարզապես ծամեք տերևները: Վստահաբար, ձեր աչքերը շնորհակալ կլինեն:

Ձու

Օրը ձվածեղով սկսելը լավ տարբերակ է։ Ձու կարելի է օգտագործել նաև լանչին։ Այն հարուստ է լուտեինով, վիտամին E-ով և Օմեգա-3-ով։ Նկատի ունեցեք, որ ֆերմերային տնտեսության հավերի ձուն սովորաբար ավելի հարուստ է լուտեինով:

Ձուկ

Սննդակարգում ներառեք թունա, սաղմոն, իշխան, ծովատառեղ, սկումբրիա, որոնք պարունակում են Օմեգա-3-ի մեծ չափաբաժին։ 

 Ընկյուզ և հատիկաընդեղեն

Ընկյուզները և հատիկաընդեղեն սնունդը ևս հարուստ են Օմեգա-3-ով և վիտամին Е-ով, ինչը պաշտպանում է աչքերը տարիքային հիվանդություններից։ Դրանք կարող եք օգտագործել օրվա ընթացքում, դրանցով կարող եք համեմել աղցանները։ Առավել սննդարար են հունական և բրազիլական ընկույզները, իսկ հատիկաընդեղենից՝ ոսպը:

 Գազար

Ո՞վ չգիտի, որ գազարն առողջարար է։ Այն հարուստ է վիտամին A-ով և բետա-կարոտինով։ Վիտամին A-ն ռոդոպսին կոչվող սպիտակուցի բաղադրիչ է, որն օգնում է աչքի ցանցաթաղանթին ճիշտ կլանել լույսը: Բետա-կարոտինն էլ օգնում է մարմնին կլանել այնպիսի սննդանյութեր, ինչպիսին  վիտամին A-ն է:

 Ցիտրուս

Ցիտրուսային մրգերը առաջին հերթին վիտամին C-ի աղբյուր են, բայց դրանցում կա նաև վիտամին E, որը, ինչպես արդեն նշել եք, օգտակար է տարիքային հիվանդությունների դեմ պայքարում։

 Քաղցր կարտոֆիլ

Քաղցր կարտոֆիլը ևս հարուստ է բետա-կարոտինով և վիտամին E-ով։ Դրանով կարելի է պատրաստել ինչպես աղցաններ, այնպես էլ տաք ուտեստներ, ապուրներ։ 

 Տավարի միս

Տավարի միսը հարուստ է ցինկով, որը ևս առողջարար է աչքերի համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցինկը դանդաղեցնում է մակուլյարի դեգեներացիայի գործընթացը՝ այդպիսով թույլ տալով պահպանել լավ տեսողությունը նույնիսկ ծերության ժամանակ: Մեր աչքերը պարունակում են մեծ քանակությամբ ցինկ՝ հատկապես նրան շրջապատող ցանցաթաղանթի և անոթային հյուսվածքների մեջ: Հետևաբար, ցինկով հարուստ սնունդ օգտագործելը օգնում է դրանց ամրապնդմանը։ 

 Ջուր

Այո, ջուրն աչքերի առողջության համար առաջնային նշանակություն ունի: Խմեք ավելի շատ և ապրեք առանց գլխացավերի և չոր աչքերի:

In topic