Զարգացման գործընկերների հետ քննարկվում է Երիտասարդական պետական քաղաքականության 2021-25 թթ․ ռազմավարության նախագիծը

  25 May 2021  91 view
Զարգացման գործընկերների հետ քննարկվում է  Երիտասարդական պետական քաղաքականության 2021-25 թթ․ ռազմավարության նախագիծը

Աշխատանքային խմբի ձևավորում, նախագծի մշակում, արտագնա աշխատաժողովներ, քննարկումներ Երևանում, Հայաստանի մեծ ու փոքր համայնքներում։ Երկար ճանապարհ անցնելուց հետո Երիտասարդական պետական քաղաքականության 2021-25 թթ․ ռազմավարության նախագիծը հանրային քննարկման է ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Մինչև հունիսի 3-ը շահագրգիռ կառույցներն ու անհատները կարող են իրենց առաջարկները ներկայացնել e-draft հարթակում։ Մինչ այդ՝ մայիսի 24-ին լիազոր մարմինը ԵՄ հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կազմակերպել էր ռազմավարության նախագծի քննարկում, որին մասնակցում էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման գործընկերները։