Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» 4–րդ նախապատրաստական դասընթացի հայտերի ընդունումը

  26 May 2021  171 view
Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» 4–րդ նախապատրաստական դասընթացի հայտերի ընդունումը

FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է  «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացի դիմումների ընդունելություն։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք առավել պատրաստված կլինեն ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ 

Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի հունիսի 7-ը։

Հարցերի դեպքում գրել՝ 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին։

In topic