Մեկնարկում է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ» գաղափարատոն 2021 ուսանողական եռօրյա մրցույթ

  01 June 2021  139 view
Մեկնարկում է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ» գաղափարատոն 2021 ուսանողական եռօրյա մրցույթ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակներում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը և ՀՊՏՀ CHANGE LAB-ը համատեղ հայտարարում են «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ» գաղափարատոն 2021 ուսանողական եռօրյա մրցույթ, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հետաքրքրությունը դեպի ձեռներեցություն։

Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 7-ից 9-ը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի #315 լսարանում։

Ընտրությունն իրականացվելու է մրցույթի հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով։

Հայտարարությունը գործում է 2021 թ․ մայիսի 28-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ․ հունիսի 02-ն է։  Առցանց հայտադիմումը հասանելի է ստորև հղմամբ՝ https://forms.gle/gx88ssvXAbUf9P329

Մասնակցելով մրցույթին՝ ուսանողները․
- կծանոթանան բիզնես գաղափար գեներացնելու և այն վավերացնելու հիմնական գործիքակազմին (հունիսի 7-ից 8-ը),
- գեներացված բիզնես գաղափարները կներկայացնեն ժյուրիին (հունիսի 9-ին),
- լավագույն թիմերին հնարավորություն կտրվի՝ ձեռք բերել ավելի խորացված գիտելիքներ և համապատասխան հմտություններ, այդ թվում նաև՝ բիզնես գաղափարները կյանքի կոչելու նպատակով դիմելու ֆինանսավորման։

Մասնակցության պայմանները, նախընտրական և ընտրական փուլի ձևաչափը
- Մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր՝ Հայաստանի Հանրապետությունում սովորող ուսանողները,
- Ուսանողները կներկայացնեն գրավոր հայտադիմում,
- Մասնակիցների ընտրությունը կիրականացվի ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և CHANGE LAB-ի փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից,
- Կընտրվի առավելագույնը 100 մասնակից-ուսանող,
- Ընտրված մասնակից ուսանողներից կձևավորվեն խմբեր,
- Թիմերն իրենց բիզնես գաղափարները կներկայացնեն ժյուրիին,
- Լավագույն թիմերին կշնորհվեն մասնակցության վկայականներ,
- Լավագույնը ճանաչված թիմերի ուսանողները կհրավիրվեն՝ մասնակցելու CHANGE LAB-ում անցկացվող երեք-շաբաթյա խորացված բիզնես գիտելիքների և հմտությունների որակավորման դասընթացների, որով կզարգացնեն իրենց բիզնես գաղափարները
- Արդյունքում, լավագույն բիզնես գաղափար ունեցող ուսանողները պատրաստ կլինեն՝ դիմելու բիզնեսի զարգացման տարբեր ծրագրերի:

Ֆեյբուքյան միջոցառման հղումը` այստեղ

Հավելյալ տեղեկությունների համար դիմեք՝

ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր
12/2 Ամիրյան փողոց, 0010, Երևան
Հեռ․՝ 011 474724; 044 474724
Էլ․ հասցե՝ info@irisbi.am

Change Lab
Նալբանդյան 123, 0025, Երևան
Հեռ: +374 77 66 07 08
Էլ. փոստ: info@changelab.am

Նշենք, որ ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին առաջարկում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար: Ինկուբատորի հիմնական խնդիրն է նպաստել կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու համար:

ՀՊՏՀ Փոփոխությունների կառավարաման լաբորատորիան, այսուհետ` CHANGE LAB, ստեղծվել է 2019թ․-ին, որի հիմնական առաքելություն է հանդես գալ՝

- որպես ինկուբատոր թե դասական կամ սոցիալական ձեռնարկատիրություններ ստեղծելու աջակցման, և թե փոփոխությունների գործակալների և խնդիր լուծողների պատրաստման համար։
- զարգացնել ուսանողների կառավարչական կոմպոտենցիաները, մասնավորապես՝ կառավարման հետևյալ ուղղություններով․ վաճառք, մարքեթինգ և սպասարկում, կազմակերպական կառուցվածք և գործառույթներ, մարդկային ռեսուրսներ, նախագծեր, բիզնես և արտադրական պրոցեսներ, ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ։

ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ( ԻՐԻՍ ) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ Մադադ ֆոնդի միջոցով, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:

 

In topic