Ստեղծվել է «Ուղեցույց»՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հանրային վայրերի հասանելիության մասին

  09 June 2021  89 view
Ստեղծվել է  «Ուղեցույց»՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հանրային վայրերի հասանելիության մասին

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում իրականացրեց «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծեց «Ուղեցույց» վեբհավելվածը։

«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց հասանելիության մակարդակի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Ուղեցույց» վեբ հավելվածի մասին ողջ տեղեկությունը կարող եք տեսնել այստեղ։

«Ուղեցույց» հավելվածի ստեղծման ընթացքում կազմակերպությունը պաշտոնական հարցումներ էր ուղարկել մի շարք պետական կառույցներ, որոնց պատասխանների հիման վրա էլ «Ուղեցույցի» կամավորները համալրել են հավելվածը, մյուս կողմից աշխատանքային թիմը հավաքագրել և մեկտեղել է որոշակի հետազոտական տեղեկություններ, հանդես եկել մի քանի դիտարկումներով ու առաջարկություններով։ Ծանոթացեք հետազոտական տեղեկություններին այստեղ։

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է ԶԼՄ ներկայացուցյիչներին, մեդիա կազմակերպություններին, անկախ լուսաբանողներին և անհատ լրագրողներին լուսաբանելու հավելվածի մասին և նպաստելու Հայաստանի Հանրապետությունում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, հատկապես հետպատերազմական շրջանում։

In topic