Սկսվել է Երիտասարդական առաջընթացի ֆորումին մասնակցության հայտերի ընդունումը

  10 June 2021  49 view
Սկսվել է Երիտասարդական առաջընթացի ֆորումին մասնակցության հայտերի ընդունումը

Ժամանակի թելադրանքով երիտասարդության ոլորտին համավարակի հասցրած վնասը անչափելի է, քանի որ շատ երիտասարդներ բախվել են խաթարված կրթության, աճող գործազրկության և հոգեկան առողջության ճգնաժամին։ Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք պաշտպանել և բարելավել կյանքի որակը մեր երիտասարդների և ապագա սերունդների համար:

Երիտասարդական առաջընթացի ինդեքս 2021-ը` Եվրոպական երիտասարդական ֆորումի կողմից` Սոցիալական աջակցության Progress Imperative–ի հետ համատեղ, հավաքագրել է աշխարհի ավելի քան 150 երկրներից ստացված տվյալներ։

Համատեղելով մարդկային հիմնական կարիքների կարևորագույն բաղադրիչները՝  Երիտասարդության առաջընթացի ինդեքսը յուրահատուկ պատկերացում է տալիս այն առաջընթացի և գործողություններ ծրագրի մասին, որը պետություններն իրականացնում են իրենց երկրներում երիտասարդության ոլորտին աջակցություն ցուցաբելերու և նրանց առաջընթացը խթանելու ուղղությամբ։

Հունիսի 10-ին ֆորումը կանցկացվի առցանց ձևաչափով, որի ընթացքում կներկայացվեն այս տարվա երիտասարդության առաջընթացի ինդեքսի արդյունքները, և դուք հնարավորություն կունենաք քաղաքականություն մշակողների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկելու այսօր երիտասարդներին առնչվող խնդիրներն ու մտահոգությունները՝ այդ թվում Covid-19 համավարակի ազդեցությունը և կլիմայի ճգնաժամը:

Ֆորումը տեղի կունենա հունիսի 10-ին Երևանի ժամանակով 17։00։

Գրանցումն անվճար է։ Ֆորումին մասնակցելու հայտ կարող եք ներկայացնել՝ անցնելով հետևյալ հղումով։

In topic