Մեկնարկում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիր

  14 June 2021  299 view
Մեկնարկում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիր

«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիր։

Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (տեղահանված անձիք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի դիմում-հայտերի միջոցով:

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր

Ծրագիրը կազմված է 3 հիմնական փուլերից․

1. Ներածական եռօրյա սեմինար Ծաղկաձորում (հուլիսի 2-4, 2021):

Մասնակիցներին կներկայացվեն երիտասարդական մասնակցության, առաջնորդության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական ներառման, երիտասարդական զբաղվածության հիմնախնդիրները:

2. «Աշխատաշուկայում ինտեգրման համար պահանջվող գիտելիքներ, հմտություններ և ունակություններ» խորագրով դասընթաց Երևանում (ԵՊՀ, Ալեք Մանուկյան 1, հուլիս 7 -օգոստոսի 1, 2021)

3. Ինթերնշիփ (պրակտիկա գործատուների մոտ) և մասնակցություն այլ երիտասարդական հասարակական միջոցառումներին (օգոստոսի 1-հոկտեմբերի 25, 2021)

Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան այն երիտասարդները , որոնք՝

  • Տեղափոխվել են Արցախից 2020թ․-ի պատերազմի հետևանքով
  • Մոտիվացված են ընդգրկվելու ծրագրում
  • Պատրաստ են անցնել ինթերնշիփ (պրակտիկա) տեղական ձեռնարկություններում
  • Պատրաստ են ներգարվվել երիտասարդական նախաձեռնություններում և մասնակցել իրենց հետաքրքրությունների և նախապատվությունների շրջանակում երիտասարդական ՀԿ-ների կողմից իրականացվող միջոցառումներին
  • Ունեն երիտասարդական գործունեության փորձ (կդիտվի որպես առավելություն)
  • Պատրաստ են մասնակցել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին:

Մասնակցությունը Ծրագրին անվճար է։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը

https://docs.google.com/.../1FAIpQLSeiDzBskss.../viewform...

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.06.2021 թ․

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն։

Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք,

6-րդ հարկ, 604 սենյակ

Հեռ.՝ (+374 60) 71-01-80

Էլ. հասցե` acc@ysu.am

In topic