«Թույլ տվեք ներկայանալ» ֆիլմի պրեմիերան

  14 July 2021  157 view
«Թույլ տվեք ներկայանալ» ֆիլմի պրեմիերան

Հուլիսի 14-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեվավ հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Արամ Մանուկյանի (Արամտինո)՝ «Թույլ տվեք ներկայանալ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է նկարիչ և քանդակագործ Գեորգի Մանուկյանին և պատմում, թե ինչպես նա որոշեց Հայաստանում վերարտադրել Տրևիի շատրվանը: Ֆիլմի օպերատորներն են Արմեն Գևորգյանը, Ռուբեն Գալստյանը, Արտակ Պետրոսյանը, Ռուբիկ Սահակյանը։ Տեքստը կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը, ֆիլմում հնչում է Պետրոս Հոկտանյանի «Վկայություն» ստեղծագործությունը։ Արամ Մանուկյանը 2005-2010 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2020 թվականից զբաղվում է հեղինակային ֆիլմերի ստեղծմամբ: