Դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացման նպատակով

  19 July 2021  311 view
Դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացման նպատակով

«Հայաստանի Համայնքների Միության հզորացում  և թափանցիկ և մասնակցային տեղական կառավարում»  ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային առաջարկների մրցույթ, որի նպատակն է աջակցել համայնքների կողմից տեղական նախաձեռնությունների իրականացմանը։

Ծրագրային առաջարկները պետք է նպաստեն թափանցիկ, վստահելի և արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացման գործում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ջանքերին, և համապատասխանեն տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին և իր լրացուցիչ Արձանագրությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվող դրամաշնորհներին դիմելու գործընթացը բաց է փորձառնական հանրույթի անդամ համայնքների և Երևանի, Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարանների համար։

Ընտրված համայնքները դրամաշնորհներ կստանան հետևյալ ոլորտներում:

  • տեղական հակակոռուպցիոն պլանների մշակում,
  • բարեվարքության կանոնների մշակում և իրականացում,
  • հանրային բարեվարքության, կոնֆլիկտների կանխարգելման, թափանցիկության և տեղեկատվության հասանելիության գործիքների ներդրում,
  • էթիկայի պատասխանատուների/ինստիտուտի ներդրում (ներառյալ վերապատրաստում և այլն),
  • տեղական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և որոշումների կատարման վերահսկողության գործընթացների և մեխանիզմների մշակում։

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով։

Դիմորդների կողմից լրացված և ստորագրված Դիմում-հայտը և հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով (Word և / կամ PDF) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ tender.armenia-BH8385@coe.int Էլ. հաղորդագրության վերնագիրը պետք է պարունակի հետևյալ հղումը . ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ. Տեղական նախաձեռնությունները Հայաստանում 2021 թ.։

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով)։ Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի:

In topic