Հետազոտական փոքր դրամաշնորհների ֆինանսավորման հնարավորություն

  20 July 2021  111 view
Հետազոտական փոքր դրամաշնորհների ֆինանսավորման հնարավորություն

ԵՄ ֆինանսավորմամբ հետազոտական փոքր դրամաշնորհների հայտերի ներկայացման հրավեր Հայաստանում հանրային քաղաքականության և ժողովրդավարական գործընթացների թեմաներով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), քաղաքացիական նախաձեռնություններին, անհատ փորձագետներին, հետազոտողներին և ուսանողներին դիտարկելու այս հնարավորությունը և ներկայացնելու հետազոտական ծրագրի հայտեր հանրային կառավարման և ժողովրդավարության  ոլորտներում։

Հետազոտական ծրագրերի թեմատիկ շրջանակը

Հայտերը պետք է առնչվեն հետևյալ մեկ կամ ավելի թեմաներին՝

Հանրային կառավարում

  1. Խորհրդարանական վերահսկողության հիմնահարցերը լավ կառավարման համատեքստում
  2. Պետական կառավարման արդյունավետության գնահատման մոդելները․
  3. Քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման միտումներն ու հնարավորությունները 21-րդ դարում
  4. Հանրային ծառայության գրավչության բարձրացման հիմնահարցերը․
  5. Պետական հատվածում վարձատրության և նյութական խրախուսման հիմնախնդիրները
  6. Պետական հատվածում աշխատանքային ճկունության (այդ թվում՝ այլ աշխատանքով զբաղվելու, ճկուն աշխատաժամանակի) և հորիզոնական ու ուղղահայաց շարժունակության հիմնահարցերը
  7. Պետական հատվածում կատարողականի գնահատման մոդելները․
  8. Հանրային մասնակցության մոդելները քաղաքականության մշակման և հանրային հաշվետվողականության գործընթացներում
  9. Հանրային տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը, մոնիթորինգի, վերահսկողության իրականացման և ուղղորդման համակարգերը։

 

Ժողովրդավարություն

  1. Ժողովրդավարության մասին կրթությունը բուհերում
  2. Քաղաքացիական հասարակության ներգրավումը պետության արտաքին քաղաքականության հարցերում
  3. Ժողովրդավարության պաշտպանությունը ավտորիտար արտաքին միջավայրում
  4. Հանրային դիվանագիտությունը և ազգային անվտանգությունը:

Բոլոր հետազոտությունները պետք է հիմված լինեն նաև միջազգային փորձի և լավագույն պրակտիկայի ուսումնասիրության վրա՝ առաջարկելով իրատեսական և պրակտիկ լուծումներ ընտրված ոլորտներում բացահայտված խնդիրներին և մարտահրավերներին։

Հետազոտական դրամաշնորհի բյուջեն. առավելագույնը 8,000 եվրո

Ծրագրի տևողությունը․ առավելագույնը 6 ամիս

Ծրագրերի ակնկալվող մեկնարկը․ սեպտեմբերի 30, 2021 թ․

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետը․ օգոստոսի 20, 2021 թ․

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Կիրականացվի ներկայացված հայտերը նախնական գնահատոմ` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն մրցույթային հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

I. Կազմակերպության/անհատի փորձը (20 միավոր)

  • կազմակերպության առաքելությունը և նպատակները
  • կազմակերպության/անհատի փորձը նշված ոլորտում
  • ծրագրում առաջարկվող աշխատակազմի, իսկ անհատ դիմորդի դեպքում՝ ծրագրային թիմի  փորձառությունը (ըստ առկայության)։

II. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը (40 միավոր)

  • հիմնախնդրի ներկայացումը և կարիքի հիմնավորումը
  • առաջարկվող հետազոտության նպատակահարմարությունը
  •  հետազոտության մեթոդաբանության հիմնավորվածությունը
  • ակնկալվող արդյունքների իրատեսական լինելը
  • իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը։

III. Արդյունքների կիրառականությունը (20 միավոր)

  • հետազոտության արդյունքների հետագա կիրառելիությունը հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների կատարելագործման առումով
  • հետազոտության նորարարությունը և իրականացվող այլ աշխատանքների հետ չկրկնվելու հանգամանքը։

IV. Բյուջեն (20 միավոր)

  • առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը

Բոլոր հետազոտական ծրագրերը պետք է ներառեն գենդերային վերլուծություն և դիտարկեն ընտրված հետազոտության թեմային առնչվող ներառականության և բացառման խնդիրները

Սույն հրավերի պահանջներին անհամապատասխանության և գնահատման արդյունքում ծրագրային հայտերի ընտրության անհնարինության դեպքում կհայտարարվի նոր հրավեր ծրագրային հայտերի ներկայացման համար։

Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը

Հայտերի հրավերին մասնակցելու համար կազմակերպությունները, անհատները պետք է ուղարկեն փաթեթ՝  ներառելով.

Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով

  • Դիմում (Դիմումի ձև)
  • Աշխատանքային պլանը (Հավելված 1)
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
  • Ծրագրում ընդգրկված աշխատակազմի/թիմի/անհատի համառոտ կենսագրականները․
  • Ընտրված ոլորտում կազմակերպության/թիմի/անհատի կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում։

Ուշադրություն․ Միևնույն դիմորդը (կազմակերպություն և անհատ) կարող է ներկայացնել մեկից ավելի ծրագրի առաջարկ։

Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. օգոստոսի 20-ը՝ օրվա վերջ grants@transparency.am էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Research proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին:

Կազմակերպության մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

In topic