Տեղի ունեցավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի տեղեկատվական հանդիպում

  29 July 2021  168 view
Տեղի ունեցավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի տեղեկատվական հանդիպում

Եվրոպական Հանձնաժողովի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրն աջակցում է մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպությունների և գործիչների կողմից իրականացվող նախագծերին և նպաստում եվրոպական համագործակցությունների կայացմանը։

Ծրագրի նպատակն է՝ հնարավոր դարձնել եվրոպական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը՝ միջազգային փոխգործակցության և համատեղ ստեղծարար նախագծերի աջակցության միջոցով։ Այն Հայաստանում իրականացվում է ՀՀ Կառավարության աջակցությամբ։

Ծրագրի հայաստանյան գրասենյակը ձևավորվել է և գործում է 2018թ. oգոստոսից և ունի հետևյալ գործառույթները՝
● «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասին իրազեկում
● Մշակութային օպերատորների կարողությունների զարգացում
● Հայաստանի մշակութային կազմակերպությունների տվյալների բանկի
համալրում
● Մշակութային ժառանգության հանրահռչակում
● Նորարարական նախաձեռնությունների խթանում
● Տեղական և միջազգային կազմակերպությունների միջև կապի
հաստատում
● Եվրոպական համագործակցությունների խթանում մշակույթի ոլորտում։

Հուլիսի 29-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի
ընթացքում ավելի մանրամասն ներկայացվեցին ծրագրի նպատակները, առկա դրամաշնորհային հնարավորությունները, դրանց դիմելու նախապայմանները և ընթացակարգը:

Մասնավորապես հետևյալ նախագծերը՝
- Եվրոպական համագործակցության նախագծեր
- Եվրոպական Գրական թարգմանությունների շրջանառություն
- Մշակութային և ստեղծագործական կազմակերպությունների եվրոպական ցանցեր
- Արվեստագետների խթանման եվրոպական հարթակներ
- Համաեվրոպական մշակութային կառույցներ
Տեղեկատվական հանդիպումները կշարունակվեն Կապանում և Մեղրիում։
Ծրագրի առանձին մրցույթների, միջոցառումների մասին տեղեկատվությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ սոցիալական ցանցերի մեր հարթակների միջոցով կամ այցելելով մեր գրասենյակի պաշտոնական
www.creativeeurope.am կայքը: