Երկու համաժողովի մասնակցության հնարավորություն՝ բնական գիտությունների և ֆինանսատեխնոլոգիական նորարարությունների ոլորտում

  11 September 2021  71 view
Երկու համաժողովի մասնակցության հնարավորություն՝  բնական գիտությունների և ֆինանսատեխնոլոգիական նորարարությունների ոլորտում

Լիտվայի հանրապետության կողմից այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է իրականացնել երկու միջազգային համաժողովներ բնական գիտությունների և ֆինանսատեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ:

«Բնական գիտությունները Բալթյան երկրներում 2021» (Life Sciences Baltics 2021) առցանց համաժողովը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 20-24-ը: Սա կենսատեխնոլոգիական, դեղագործական և բժշկական սարքավորումների ոլորտում համաշխարհային մաշտաբով բարձրակարգ փորձագետների մասնակցությամբ` Բալթյան երկրներում միակ, իսկ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում ամենամեծ ֆորումն է: Այս միջոցառումը յուրահատուկ  հնարավորություն կընձեռի վերոնշյալ ոլորտների հետազոտական թիմերին, ստարտափերին և կազմակերպություններին բացահայտել և ընդլայնել իրենց հնարավորությունները:

Համաժողովի և մասնակցության գրանցման կայքի հղումը՝ https://lifesciencesbaltics.com/  

Հարցերի դեպքում կապ հաստատել միջոցառման կազմակերպիչների հետ հետևյալ էլ.հասցեով՝ a.uzpelkyte@enterpriselithuania.com

«Ֆինանսատեխնոլոգիական նորարարություններ» (Fintech Inn) առցանց համաժողովը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 29-30-ը: Սա տարածաշրջանում կարևոր ամենամյա ֆինանսատեխնոլոգիական միջոցառումն է, որը մի հարկի տակ է հավաքում, ոլորտային կազմակերպություններին, ստարտափերին, ներդրողներին, տեխնոլոգիայի առաջատար մասնագետներին աշխարհի բոլոր անկյուններից:

Համաժողովի և մասնակցության գրանցման կայքի հղումը ՝ http://www.fintechinn.lt  Հարցերի դեպքում կապ հաստատել միջոցառման կազմակերպիչների հետ հետևյալ էլ.հասցեով՝ egita.veblauskaite@mita.lt :

Համաժողովներին մասնակցության գրանցումը մինչև ս.թ. սեպտեմբերի 13-ն է:

In topic