Իսահակյան հեղինակին «միավորել» ենք նորագույն տեխնոլոգիաների հետ. Անժելա Խորենյան

  13 September 2021  255 view
Իսահակյան հեղինակին «միավորել» ենք նորագույն տեխնոլոգիաների հետ. Անժելա Խորենյան

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը ներկայացրել է թանգարանում արդի տեխնոլոգիաների կիրառման հետաքրքիր փորձառությունը

Նորագույն տեխնոլոգիաները թանգարաններում ժամանակի հրամայակն են

Թանգարաններն այսօր չի կարելի պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաների կիրառման. դա ժամանակի և այօրվա մարդու պահանջն է: Թանգարանը հիմնականում իր մեջ ամփոփում է այլ ժամանակ՝ դրանով իսկ դառնալով խորհրդավոր ու հետաքրքիր: Եվ այդ ժամանակը կարծես կենդանանում է աչքիդ առաջ՝ մտնելով քո երևակայական աշխարհ: Թանգարանների առումով նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նպատակ ունի ներազդելու այցելուի զգացմունքային աշխարհի վրա, ֆանտաստիկ վեպերի օրինակով մարդուն տեղափոխելու այլ ժամանակի մեջ, վկան և մասնակիցը դարձնելու կատարվող իրողություններին: Եվ այցելուն այս դեպքում դադարում է կողքից դիտող լինելուց՝ ինչպես դասական ցուցադրության դեպքում է: Աշխարհի լավագույն թանգարանները վաղուց արդեն այս ճանապարհով են գնում: