Լավ մասնագետ դառնալու համար պետք է անընդհատ սովորել. Վերոնիկա Ջաղինյան

  22 November 2021  316 view
Լավ մասնագետ դառնալու համար պետք է անընդհատ սովորել. Վերոնիկա Ջաղինյան

Վերջին տարիներին ականատես ենք լինում աշխարհում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) արագ զարգացմանը: Մեր երկիրը ևս փորձում է հետ չմնալ այդ զարգացումներից՝ ստեղծվում են նոր ընկերություններ, նոր գաղափարներ, հետաքրքիր համագործակցություններ։ ՏՏ ոլորտի առաջընթացը խթանելու համար պակաս կարևոր չէ գործող ընկերությունների համարձակ ծրագրերի իրականացումը։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս այս ոլորտում գերիշխում են տղամարդիկ, սակայն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունների համաձայն (2018թ.), Հայաստանը ՏՀՏ ոլորտում ունի ավելի քան 35 % կանանց ներգրավվածություն, ինչը շատ բարձր ցուցանիշ է համաշխարհային մակարդակով:

Վերոնիկա Ջաղինյանը Hexact ընկերության front-end թիմի ղեկավարն է։ 27-ամյա Վերոնիկան տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ ՏՏ ոլորտն իրեն այդքան հոգեհարազատ կլինի, ավելին՝ կկարողանա մաս կազմել նոր գաղափաների, նոր ծրագրերի։