Կայացավ համաբուհական ուսանողական բանավեճի երրորդ առաջնության եզրափակիչը

  22 November 2021  59 view
Կայացավ համաբուհական ուսանողական բանավեճի երրորդ առաջնության եզրափակիչը

«Ռեֆորմ» բանավեճի ակումբի շրջանակներում արդեն 2 տարի անընդմեջ տեղի է ունենում Համաբուհական ուսանողական բանավեճի մրցաշարեր։ Առաջին,երկրորդ մրցաշարերը միավորել են ՀՀ 40-ից ավել գյուղերից ու քաղաքներից, տարբեր ուսումնական հաստատությունները ներկայացնող ավելի քան 240 ուսանողների։

Ավելի քան 4 ամիս տևած երրորդ առաջնությանը մասնակից 14 թիմերի՝ ավելի քան 60 մասնակից, բուռն և բովանդակային մրցության արդյունքում եզրափակիչ փուլ դուրս եկան ե #Who run the world և #ConvinceUs թիմերը։
Երրորդ մրցաշարի վերջին բանվեճի թեման էր «Տրանսպորտային ապաշրջափակումը ՀՀ-ի համար կստեղծի նոր հնարավորություններ»։
Մրցակցող թիմերը նախապատրաստվել էին թե՛ դեմ, թե՛ կողմ դիրքորոշումներով։
Վիճակահանության արդյունքում #Who run the world թիմը բանավեճի ընթացքում պաշտպանեց կողմ դիրքորոշումը, իսկ #ConvinceUs թիմը՝ դեմ դիրքորոշումը։
Բովանդակային և կառուցողական մրցության արդյունքում հաղթող ճանաչվեց #Who run the world թիմը։
Հանդիպման վերջում պարգևատրվեցին մրցաշարի բոլոր թիմերը։