«Լավագույն ուսանող» մրցույթ

  25 November 2021  111 view
«Լավագույն ուսանող» մրցույթ

«Լավագույն ուսանող» միջազգային նախագծի շրջանակներում Սպորտի, կրթության և գիտության «GENIUS» միջազգային կենտրոնը ԱՊՀ անդամ երկրների երիտասարդներին աջակցելու և խրախուսելու նպատակով տեղեկացնում է 2021 թվականի «Жас қыран» ԱՊՀ երկրների տաղանդավոր ուսանողների գրքերի ժողովածուի հրատարակման համար հայտերի ընդունման մասին։

Հայտերն ընդունվում են հետևյալ ուղղություններով՝

  • գիտություն,
  • արվեստ,
  • սպորտ,
  • ինչպես նաև ուսանողական խմբերի, կազմակերպությունների ակտիվ երիտասարդների և ղեկավարների կողմից։

Ժողովածուի մեջ կընդգրկվեն միջազգային, տարածաշրջանային և հանրապետական օլիմպիադաների հաղթող, ինչպես նաև՝ համաժողովների, նախագծերի մասնակից ակտիվ երիտասարդները, հասարակական երիտասարդական շարժումների ակտիվիստներն ու առաջնորդները, Օլիմպիական խաղերի, միջազգային և սպորտային մրցույթների մրցանակակիրներն ու դափնեկիրները։

Մրցույթի մասնակիցները կստանան «Жас Қыран» գիրքը, «Տարվա լավագույն ուսանող» հատուկ կրծքանշանը և І, ІІ, ІІІ կարգի դիպլոմ։

Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 3 մասնակցի կշնորհվի «GENIUS» հատուկ մրցանակ։

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ նախապայմանները ու փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրություն՝ առավելագույնը 2 էջ (14 տառաչափ, Times New Roman)

Ինքնակենսագրականում անպայման նշել փաստացի բնակության հասցեն, որպեսզի Կազմկոմիտեն, մրցանակների հանձնման արարողությանը մասնակցելու անհնարինության դեպքում, տվյալ հասցեին ուղարկի ժողովածուն, կրծքանշանը և դիպլոմը,

  • ակտիվությունը հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ հավաստագիր, վկայական, շնորհակալական նամակ, պատվոգիր, ինպես նաև՝ 10-12 դասարաններում ստացած մրցանակները հավաստող փաստեր,
  • 4/5չափի լուսանկար։

Փաստաթղթերն ընդունվում են ռուսերեն կամ անգլերեն լեզուներով մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  genius.ickss@mail.ru ։

Ժողովածուի շնորհանդեսը նախատեսվում է իրականացնել համաժողովի տեսքով 2021 թվականի դեկտեմբերի Նուր-Սուլթան քաղաքում։ Շնորհանդեսին կհրավիրվեն ժողովածուում ընդգրկվող «Լավագույն ուսանողները»։ Համաժողովի վերջնական ծրագիրը կուղարկվի ընտրված ուսանողներին մինչև նոյեմբերի 30-ը:

Ուշադրություն։

Նախատեսված է կազմակերպչական վճար։ Դրական պատասխանի դեպքում վճարի մասին տեղեկատվությունը կուղարկվի Ձեր էլ. հասցեին՝ փաստաթղթերն ուղարկելու օրվանից 3 օրվա ընթացքում:

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հեռախոսահամարներով՝ +77751368416 , +77779570955։

In topic