Մրցույթ երիտասարդ գիտնականների շրջանում

  25 November 2021  92 view
Մրցույթ երիտասարդ գիտնականների շրջանում

ԱՊՀ անդամ երկրների ուսուցանողների խրախուսման նպատակով ստեղծված «Լավագույն հետազոտողներ» միջազգային նախագծի շրջանակներում Սպորտի, կրթության և գիտության «GENIUS» միջազգային կենտրոնն իրականացնում է փաստաթղթերի ընդունելություն ուսուցանողների գրքերի ժողովածուի թողարկման համար «Լավագույն երիտասարդ գիտնական» թեմայով։

Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսները, ասպիրանտները, կրթական հաստատությունների ավագ և կրտսեր դասավանդողները։

Մրցույթի արդյունքում 3 երիտասարդ գիտնականի կշնորհվի «GENIUS» հատուկ մրցանակ։

Գրքերի ժողովածուն ներառելու է ԱՊՀ անդամ երկրների բուհերի և քոլեջների դասավանդողների կենսագրությունները, իսկ կենսագրականների ընդգրկումը կրելու է մրցութային բնույթ։ Մրցույթում հաղթողներին շնորհվելու են թողարկվող ժողովածուն, «Լավագույն երիտասարդ գիտնական» կրծքանշանը և դիպլոմ, իսկ գիտական ղեկավարին՝ հավաստագիր։

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ նախապայմանները ու փաստաթղթերը՝

  • Վերջին երեք տարվա ընթացքում գիտության ոլորտում արձագրված հաջողություններ,
  • առաջին կետը ապացուցող փաստեր՝ դիպլոմներ, հավաստագրեր, շնորհակալական նամակներ, պատվոգրեր, ինչպես նաև՝ տեղական կամ միջազգային հրատարակչություններում հրապարակված հոդվածների պատճեններ,
  • ինքնակենսագրություն՝ առավելագույնը 2 էջ (14 տառաչափ, Times New Roman): Ինքնակենսագրականում անպայման նշել փաստացի բնակության հասցեն, որպեսզի Կազմկոմիտեն, մրցանակների հանձնման արարողությանը չմասնակցելու դեպքում, տվյալ հասցեին ուղարկի ժողովածուն, կրծքանշանը, դիպլոմը և հավաստագիրը։
  • ¾ չափի լուսանկար։

Փաստաթղթերն ընդունվում են ռուսերեն կամ անգլերեն լեզուներով մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  uzdik2021@mail.ru ։

Ուշադրություն։

Նախատեսված է կազմակերպչական վճար։ Կազմակերպչական վճարի մասին տեղեկատվությունը վերջնական կդիտարկվի մրցույթի մասնակցության փաստաթղթերը ուղարկելուց հետո 3 օրվա ընթացքում։

Մասնակցի վերաբերյալ մրցույթին մասնակցության հաստատման մասին որոշում կայացնելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կուղարկվի մասնակցի էլեկտրոնային հասցեին։

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք  ստանալ հետևյալ հեռախոսահամարներով՝  +77751368416, +77779570955։

In topic